Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկեր. «Համաձայնության գալն անհրաժեշտություն է»


ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գորան Լենմարկերի կարծիքով, Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով «պետք է լինի եւ կա եզրակացության գալու հնարավորություն»:

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Լենմարկերը, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, թե համաձայն չէ տեսակետին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված է, քանի որ «այսօր էլ շփման գոտում երկու կողմից զոհեր են լինում, երկու կողմն էլ փախստականների խնդիր ունի»:

«Ուստի համաձայնության գալն անհրաժեշտություն է» - շարունակեց նա: - «Շատ կարեւոր է, որ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը միասին ապրելու եւ համագործակցելու պայմաններ ստեղծեն: Այդ դեպքում տարածաշրջանը կծաղկի»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG