Մատչելիության հղումներ

Համահայկական գրական հիմնադրամի օգտին հանգանակվեց ավելի քան 150 հազար դոլար


Կիրակի օրը Համահայկական գրական հիմնադրամը երկրորդ անգամ անցկացրեց հեռուստամարաթոն, որի ընթացքում հանգանակվեց ավելի քան 150 հազար դոլար:

Առաջին հեռուստամարաթոնի ընթացքում` 3 տարի առաջ, հանգանակվել էր 200 հազար դոլար: Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի հավաստմամբ, այդ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ նախորդ անգամ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հիմնադրամին տրամադրել էր 100 հազար դոլար, իսկ այս անգամ` 68 հազար: Փոխարենը, ըստ գրողների միության նախագահի, ընդլայնվել է հեռուստամարաթոնի աշխարհագրությունը: Եթե նախորդ հեռուստամարաթոնին մասնակցել էր 200 նվիրատու, ապա այս անգամ` գրեթե 500:

Հայաստանյան խոշոր գործարարները, ի տարբերություն նախորդ հեռուստամարաթոնի, այս անգամ գումարներ չեն նվիրաբերել:

Անանյանի փոխանցմամբ, հիմնադրամի միջոցները օգտագործվելու են հիմնականում գրահրատարակչության, գրական մամուլին օժանդակելու, գրողների սոցիալական վիճակը բարելավելու, ՀԳՄ մրցանակային ֆոնդը համալրելու նպատակով: Միջոցներ կտրամադրվեն նաեւ համահայկական միջոցառումների անցկացմանը եւ հայ գրականությունը թարգմանաբար հրատարակելուն:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG