Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցության (ՀՌԱԿ) հանրապետական վարչությունը համամասնական ընտրակարգով կուսակցության անդամների ցուցակ չի ներկայացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Համամասնական ընտրակարգում ՀՌԱԿ-ը սատարելու է Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությանը:
ՀՌԱԿ-ի՝ կիրակի օրը կայացած 14-րդ արտահերթ պատգամավորական ժողովը որոշել է մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում հանդես գալ միայն մեծամասնական ընտրակարգով, իսկ «համամասնական ընտրակարգին ուղղված ձայները ուղղորդել` միացնել «Դաշինք» կուսակցության համամասնական ընտրակարգով տրվելիք ձայներին»:
Ազգային Ժողովի ընտրություններին ՀՌԱԿ-ի մասնակցության վերաբերյալ քննարկումների ժամանակ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը որակվել է որպես «իշխանության վերարտադրության փաստաթուղթ»:
Հարություն Առաքելյանը միաձայն վերընտրվել է ՀՌԱԿ-ի ատենապետ: Համագումարը հաստատել է նաեւ 24 հոգուց բաղկացած հանրապետական վարչության կազմը: