Մատչելիության հղումներ

Աբդուլա Գյուլը ԱՄՆ-ի վարչակազմին կհորդորի կասեցնել Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումը


ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ երեքշաբթի օրը նախատեսված հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը, ամենայն հավանականությամբ, ամերիկյան վարչակազմին կհորդորի կասեցնել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Վաշինգտոնում, ուր Գյուլը մեկնել է կիրակի օրը, նախատեսված է հանդիպում նաեւ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Թուրքիայի արտգործնախարարի այցի նպատակն է համաձայնեցնել ԱՄՆ-ի եւ Թուրքիայի դիրքորոշումները Իրաքյան պատերազմի եւ քուրդ ապստամբների դեմ պայքարի հարցերում:

Ուրբաթ օրը Նյու Յորքում Աբդուլա Գյուլը հանդիպում կունենա ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG