Մատչելիության հղումներ

Time֊-ը՝ ցեղասպանությանը նվիրված սկավառակով


Ամերիկյան Time պարբերականի եվրոպական հրատարակության վերջին համարը լույս է տեսել հայերի 1915 թվականի ցեղասպանության մասին փաստագրական, անվճար DVD սկավառակով:

Ֆրանսիացի ռեժիսոր Լոուրենս Ժորդանի 52-֊րոպեանոց անգլերեն ու ֆրանսերեն այս ֆիլմի մի մասը պատմական վավերագիր է, մեծ մասը՝ հարցազրույց պատմաբան Իվ Թեռնոնի հետ:

550 հազար տպաքանակով լույս տեսնող եվրոպական Time-ի այս համարի մի ամբողջ էջ թողնված է որպես սկավառակի գովազդ: Էջում հղում կա «Հայկական կազմակերպությունների կոալիցիային», որն էլ, թերեւս, ձեռնարկել է այս պատասխան քայլը. 2005 թվականի հունիսին Time-ի համարի հետ զետեղված էր Անկարայի Առեւտրի պալատի ֆինանսավորած սկավառակը, որում զբոսաշրջությունը գովազդելու քողի տակ Հայոց ցեղասապնությունը ժխտող քարոզչություն էր:

«New York Times, Los Angeles Times, Boston Globe, Montreal Gazette թերթերն ու Time magazin-ը, ինչպես նաեւ շատ այլ հեղինակավոր լրատվական կազմակերպություններ քաղաքականություն են որդեգրել, որով Հայոց Ցեղասպանությանն անդրադառնում են որպես անվիճելի պատմական փաստի», - գրում է Time-ը իր այս վերջին համարում:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG