Մատչելիության հղումներ

Ալեքսան Հարությունյանը եւս 6 տարի կղեկավարի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը


Այսօր Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամները միաձայն խորհրդի նախագահ են ընտրել Ալեքսան Հարությունյանին: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց խորհրդի աշխատակազմի ղեկավար Արմեն Անդրեասյանը՝ հավելելով, որ խորհրդի նախագահն ընտրվել է 6 տարով:

Ալեքսան Հարությունյանը Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից: Այս տարվա հունվարին լրացել էր նրա` որպես խորհրդի անդամի, լիազորությունների ժամկետը, եւ հայտարարված մրցույթի արդյունքներով նա կրկին ընդգրկվեց խորհրդում:

Ալեքսան Հարությունյանը միակն էր, ով դիմել էր խորհրդի անդամի թափուր տեղի համար:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG