Այսօր Մոսկվայում հրավիրած ասուլիսում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Ռուսաստանը չի օգտագործում իր տնտեսական ներուժը արտաքին քաղաքական նպատակներին հասնելու համար:
«Սակայն մենք պարտավոր չենք սուբսիդավորել այլ երկրների տնտեսությունները, այն էլ` վիթխարի, իրենց բյուջեների հետ համադրելի ծավալներով», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նրա խոսքերով, Ռուսաստանը 15 տարի շարունակ հսկայական ծավալներով սուբսիդավորել է նախկին խորհրդային հանրապետությունների տնտեսությունը՝ աջակցելով նրանց ինքնիշխանության ամրապնդմանը. - «Բայց 15 տարին բավական է»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, անդրադառնալով Ռուսաստանում այլատյացության եւ ազգայնամոլության խնդրին՝ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ դա մտահոգում է բոլորին` հավելելով. - «Ցավոք, իշխանության մարմինները ոչ միշտ են համարժեքորեն արձագանքում նման դրսեւորումներին»:
Նրա կարծիքով, երեւույթը շատ պատճառներ ունի, այդ թվում՝ Խորհրդային Միության փլուզմանը հաջորդած «որոշակի շփոթվածությունը», «գաղափարախոսական վակուումը», վիրավորվածության զգացումը որոշակի սոցիալական խմբերի մոտ:
«Այդ չկարգավորվածությունը, որի մասին պետք է մտածեր իշխանությունը՝ ապահովելու համար ինչպես Ռուսաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկացիների իրավունքները, մնացել է եւ վնաս է հասցնում բոլորին ու հանգեցնում է այլատյացության եւ ազգայնամոլության դրսեւորումների», - ասել է Պուտինը: - «Այդ երեւույթները անհրաժեշտ է արմատախիլ անել: Դա անելու ենք միասին՝ ե’ւ իշխանության մարմինները, ե’ւ հանրությունը»: