Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանը նամակ է հասցեագրել ԱՄՆ֊-ի նախագահ Ջորջ Բուշին, որտեղ կարծիք է հայտնել, թե «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունը մարտահրավեր է Ամերիկային եւ մնացած աշխարհին:
«Այդ հանցագործության խորը եւ անկողմնակալ քննությունը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Դրան պետք է հաջորդեն Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301֊-րդ հոդվածի վերանայումը եւ թուրքական պետության բարի կամոք գործադրած ջանքերը՝ լիովին կատարելու Եվրամիության բանակցությունների գործընթացում ստանձնած պարտավորությունները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, քաղաքացիական ազատություններին, փոքրամասնությունների իրավունքների հարգմանը, էթնիկական եւ կրոնական հանդուրժողականությանը»,֊ - գրել է Հրայր Հովնանյանը:
Նա կոչ է արել ԱՄՆ֊-ի ղեկավարությանը օգտագործել իր հեղինակությունը, որպեսզի Թուրքիան համապատասխանի այդ նորմերին եւ կատարի ստանձնած պարտականությունները:
Հրայր Հովնանյանը նաեւ հորդորել է Ջորջ Բուշին սատար կանգնել Կոնգրեսի՝ Հրանտ Դինքի հիշատակը հարգող եւ նրա սպանությունը դատապարտող բանաձեւին: