Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ». «Ռոբինզոնի դեմ մահափորձը կարող է կապված լինել Արմեն Մանուկյանի սպանության հետ»


«Օրենքով գող» Արաբուլի Ռոբինզոնի դեմ երեկվա մահափորձը կարող է կապված լինել մեկ այլ «օրենքով գողի»՝ Արմեն Մանուկյանի նախօրեին կատարված սպանության հետ: «Կոմերսանտ» թերթի վկայությամբ՝ նման վարկած են առաջ քաշել քննիչները:

«Օպերատիվ տվյալներով՝ Ռոբինզոնի դեմ մահափորձը կարող է կապված լինել Սեւա մականունով հայազգի «օրենքով գող» Արմեն Մանուկյանի սպանության հետ: Սեւային հրազենով սպանել են երեքշաբթի օրը Մոսկվայի հյուսիս֊-արեւմուտքում՝ իր տան շքամուտքի մոտ: Ենթադրվում է, որ նրան սպանել են վրացի գողերի հետ վիճելուց հետո: Ի պատասխան՝ Սեւայի ընկերները որոշել են հաշվեհարդար տեսնել վրացական կլանի ղեկավարի հետ»,֊ - գրում է մոսկովյան օրաթերթը:

Երեկ անհայտ անձը «Մակարով» ատրճանակից կրակել է Արաբուլի Ռոբինզոնի վրա՝ այն պահին, երբ նա նստում էր մեքենա, որը վարել է Էմիլ Կարապետյանը:

Թերթը հայտնում է, որ քիլերը վեց գնդակ է արձակել, ինչի արդյունքում «օրենքով գողը» վիրավորվել է գլխից, իսկ Կարապետյանը՝ որովայնից: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

«54-֊ամյա Ռոբինզոն Արաբուլին առաջին անգամ ճաղերի հետեւում է հայտնվել 16 տարեկան հասակում՝ գողության համար: Այնուհետեւ նրան պարբերաբար նստեցրել են թմրանյութեր պահելու եւ ռեկետի համար: Ընդհանուր առմամբ նա ազատազրկվել է 7 անգամ»,֊ - գրում է «Կոմերսանտ»֊-ը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG