«Զուտ տեխնիկական հարց» վերնագրված խմբագրականում «Առավոտ»-ը գրում է. - «Գալիք «ընտրությունների» միակ ինտրիգը կարող է լինել ՀՀԿ - ԲՀԿ հակամարտությունը, որը հիմնված է իշխանական կլանների՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող տնտեսական հակասությունների վրա»: «Բայց դրա հավանականությունը շատ քիչ է. գրեթե վստահ եմ, որ այդ կլանները խոհեմ կգտնվեն եւ կկարողանան բաժանել խորհրդարանը (= տնտեսական լծակները)՝ պայմանավորվելով թե’ մեծամասնական տեղերում իրար դեմ չպայքարելու, թե’ համամասնական տոկոսները «արդարաբար» բաշխելու մասին», - ընդգծում է թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը եւ հավելում. - «Մնացած 3-4 կուսակցությունները (կարեւոր չէ՝ իշխանամետ, թե ընդդիմադիր), ունենալով 5-10-ական հոգի խորհրդարանում, որեւէ եղանակ չեն ստեղծի»:
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը «Հայոց Աշխարհ» թերթում համոզմունք է հայտնում, որ «ուժեղ ընդդիմությունը առաջին հերթին հենց իշխանությանն է պետք»: «Կարծում եմ՝ իշխանությունները սա գիտակցում են, բայց հավանաբար մտածում են, թե Հայաստանին ոչ թե ընդդիմություն, այլ ընդդիմության իմիտացիա է պետք: Իսկ ընդդիմություն իմիտացնելով՝ քաղաքական համակարգի, քաղաքական մշակույթի կայացման խնդիրը ոչ մի կերպ չես լուծի», - ասել է քաղաքագետը՝ եզրակացնելով. - «Այստեղ անելիք ունեն թե’ իշխանությունը, թե’ ընդդիմությունը, թե’ հասարակությունը: Որովհետեւ եթե դու 5 կիլոգրամ կարտոֆիլով քո ձայնը վաճառում ես, քաղաքականությամբ չես զբաղվում, ապա քաղաքականությունն է քեզնով զբաղվում»:
«Հայկական ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Բարգավաճ Հայաստանն» ու Հանրապետականը կատարելապես վերահսկում եւ օգտագործում են հայրենական ամբողջ եթերը, նրանք նմանատիպ պաստառներով արդեն նախընտրական՝ օրենքով չթույլատրված քարոզչություն են իրականացնում»: «Իհարկե, ե’ւ «Բարգավաճ Հայաստանում», ե’ւ Հանրապետականում երեւի կգտնվեն գոնե մի քանի հոգի, որոնք հասկանում են, որ ոչ եթերը սեփական գովազդով լցնելով, ոչ էլ պատերին կուսակցական լոգոներ փակցնելով՝ իրենց ընտրողների թիվը գրեթե չի ավելանալու», - ընդգծում է թերթը՝ եզրակացնելով. - «Պարզապես սա արվում է՝ հետագայում «ալիբի» ստեղծելու համար: Այսինքն՝ երբ որ ընտրություններում իրենց համար ուզած թվերը նկարեն, նշված պլակատները կոխելու են դրանք կասկածի տակ դնողների աչքը»:
«Իշխանությունները վերջին օրերին սկսել են ընտրակաշառքը բաժանել ոչ թե բնամթերքի կամ գույքի տեսքով, այլ բացառապես ՀՀ դրամով», - գրել է այսօր «Հայք» պարբերականն ու մանրամասնել. - «Հանրապետության տարբեր մարզերում՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում սկսել է ընտրակաշառք բաժանել ԱԺ «ժողպատգամավոր» խմբի անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Կարեն Կարապետյանը»։ «Իհարկե, պարոն Կարապետյանն անձամբ չի ընկնում դռնեդուռ եւ տալիս այդ գումարները։ Նրա փոխարեն այդ ազգանվեր գործը անում են տվյալ մարզի ՀՀԿ տարածքային կառույցների ղեկավարները», - հավելել է պարբերականը։
«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի նկատմամբ 3,5 տարվա ազատազրկման դատավճռին խիստ բացասաբար են արձագանքել խոսքի ազատության խնդիրներով մտահոգ միջազգային կազմակերպություներն ու կառույցները», - գրել է այսօր համանուն թերթի մեկնաբանն ու շեշտել. - «Հայաստանն էլ ունեցավ իր դատապարտյալ լրագրողը։ Ընդ որում, անձը դատապարտվել է մի արարքի համար, որը 2003 թվականից դադարել է քրեորեն դատապարտելի արարք լինելուց, եւ որի համար այլ անձինք, որոշակի գումար մուծելով, ազատվել են քրեական հետապնդումից»։ «Այսինքն, Բաբաջանյանի գործը ոչ միայն ազատ խոսքը լռեցնելու դասական օրինակ է, այլեւ փաստ, ինչը վկայում է, որ Հայաստանում բոլորը հավասար չեն օրենքի առաջ», - եզրակացրել է մեկնաբանը։
«168 ժամ» թերթի տեղեկություններով` Vedanta Resourses ընկերությունը պատրաստվում է վաճառել Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը. - «Ավելի ճիշտ՝ Հայաստանի իշխանությունները ստիպում են վաճառել»: «Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ձեռնարկությունը Սոթքի ոսկու հարուստ հանքերով հանձնել ռուսներին», - պնդել է թերթն ու մանրամասնել. - «Ընկերության ղեկավարները նույնիսկ իրենց աշխատակիցներին խորհուրդ են տվել նոր աշխատանք գտնել։ Իսկ մի քանի օր առաջ էլ գործարանի հնդիկ ղեկավարների երեխաներն Աշտարակում գտնվող իրենց դպրոցում հայտարարել են, որ էլ դասի չեն գա, որովհետեւ գործարանը վաճառվում է, եւ իրենց ընտանիքները Հայաստանից մեկնելու են»։
Ատոմ Մարգարյան