Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ռոս Վիլսոնն այսօր ասել է, որ Սպիտակ տունը գործուն կերպով կընդդիմանա Կոնգրեսում ներկայացված բանաձեւին, որով ցեղասպանություն է որակվում Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին 1,5 միլիոն հայերի կոտորածը:
«Վարչակազմը ակտիվորեն կաշխատի Կոնգրեսի հետ: Բուշի վարչակազմի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել»,֊ - ասված է դեսպանի տարածած հայտարարության մեջ, որում դարասկզբին տեղի ունեցածը որակվում է «ողբերգական իրադարձություններ»:
Երեկ դեմոկրատ Ադամ Շիֆը եւ այլ հայտնի կոնգրեսականներ ներկայացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծ:
Ռուզան Խաչատրյան