Մատչելիության հղումներ

Նիկոլա Սարկոզին խոստանում է քարոզարշավի մեկնարկից հետո թողնել նախարարի պաշտոնը


Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլա Սարկոզին, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին` իշխող «Ժողովրդական շարժում միություն» կուսակցության կողմից, հայտարարել է, որ մարտի վերջին - ապրիլի սկզբին թողնելու է իր պաշտոնը:

«Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո ես կդադարեմ լինել նախարար», - ասել է Սարկոզին՝ հավելելով, թե մտադիր է թողնել նախարարի պաշտոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլից մեկուկես ամիս առաջ:

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավը Ֆրանսիայում պաշտոնապես մեկնարկում է ապրիլի 9-ին, իսկ ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլը նախանշված են, համապատասխանաբար, ապրիլի 22-ին եւ մայիսի 6-ին:

Ֆրանսիական օրենսդրության համաձայն, ընտրությունների կազմակերպման եւ անցկացման համար պատասխանատու է ներքին գործերի նախարարությունը: Այդ պատճառով է ընդդիմությունը պնդում, որ Սարկոզին նախարարի պաշտոնը թողնի անհապաղ:

Սակայն այդ պահանջի համար իրավական հիմքեր չկան, եւ Սարկոզին հայտարարել է, թե մտադիր է կատարել ներքին գործերի նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, որքան հնարավոր է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG