Մատչելիության հղումներ

Վրաց-֊օսական հակամարտության գոտում բնակվող յուրաքանչյուր ընտանիք 100 լարի կստանա


Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր հայտնել է, որ վրաց-֊օսական հակամարտության գոտում բնակվող յուրաքանչյուր ընտանիք՝ որպես միանվագ օգնություն կառավարությունից կստանա 100 լարի (մոտ 60 դոլար):

Նա նաեւ տեղեկացրել է, որ Ցխինվալիից մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Թամարաշենի գյուղում կկառուցվի 115-֊տեղանոց ժամանակակից կինոթատրոն, ինչպես նաեւ «երիտասարդության համար զվարճանքի կենտրոն, որը կկարողանան հաճախել բոլորը»:

Նա ավելացրել է, որ «հակամարտության գոտու բոլոր բնակիչները կգտնվեն նախագահի ամենօրյա անձնական հոգածության ներքո»:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ-֊ը փաստում է, որ Հարավային Օսիայի 40 տոկոսը վերահսկվում է վրացական ուժերի կողմից, մնացածը` Ցխինվալիի վերահսկողության տակ է: Հակամարտության գոտում կան վրացական, օսական եւ խառը բնակչությամբ գյուղեր, որոնք միմյանց հետ կապ են պահպանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG