Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը կարող է կայանալ փետրվարի երկրորդ կեսին


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մելզլյակովը երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ համանախագահներն այժմ աշխատում են փետրվարի երկրորդ կեսին Օսկանյան - Մամեդյարով հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:

«Երեւի փետրվարի վերջին: Բայց դա դեռ աշխատանքային փուլում է», - հավելեց նա:

Հարցին, թե տարբերվում են արդյոք ընդունելի զիջումների սահմանները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների համար, Մերզլյակովը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ, իհարկե, մոտեցումներում կան տարբերություններ, բայց դա չի նշանակում, որ դրանք անհաղթահարելի են»:

«Հավատացեք, յուրաքանչյուր հանդիպում (արտգործնախարարների) եւս մեկ փոքր քայլ է բազային սկզբունքների համաձայնեցման ուղղությամբ», - ասաց ռուսաստանցի դիվանագետը` հիշեցնելով, որ Հայաստանի արտգործնախարարը Մամեդյարովի հետ մոսկովյան հանդիպումից հետո ասել էր, որ քննարկվել է «որոշ սկզբունքների երկրորդ շերտը»: - «Այստեղ, բնականաբար, առաջ են գալիս որոշակի դժվարություններ, քանի որ նման հարցեր կամ, ասենք` մանրամասներ, նախկինում չեն քննարկվել»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG