Մատչելիության հղումներ

Կարս֊ - Թբիլիսի - ֊Բաքու երկաթուղու կառուցումը կսկսվի հունիսին


Թուրքիայի արտգործնախարարությունն այսօր հայտարարել է, որ Կարս - ֊Թբիլիսի ֊- Բաքու երկաթուղու կառուցումը սկսվելու է այս տարվա հունիսին:

Հայտարարության մեջ ասված է, որ փետրվարի 7֊-ին Թբիլիսիում Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ եռակողմ շրջանակային համաձայնագիր է ստորագրվելու: Արարողությանը մասնակցելու համար Թբիլիսի է ժամանելու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

«Այս նախագիծը, որը ռազմավարական նշանակություն ունի, նոր խթան կհանդիսանա տարածաշրջանային համագործակցության համար»,֊ - նշված է հայտարարության մեջ:

Թուրքիայի իշխանությունները համոզված են, որ երկաթուղին կկառուցվի երկու տարում:

Հայաստանը խիստ դեմ է նոր երկաթուղու կառուցմանը` գտնելով, որ պետք է վերագործարկվի Կարս - Գ֊յումրի երկաթգիծը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG