Երեկ երեկոյան Եվրահանձնաժողովը հաստատել է Հունգարիայում թռչնագրիպի վարակի առկայության մասին տեղեկությունը: Մեծ Բրիտանիայում՝ Վեյբրիջ ավանի լաբորատորիայում ստուգման արդյունքները վկայում են, որ Հունգարիայի հարավում հայտնված վիրուսը հենց մահացու H5N1-ն է, որն աշխարհում առնվազն 160 մարդու կյանք է խլել:
Հունգարացիները այդ շրջանում արդեն 3 հազար սագ են ոչնչացրել: Վարակված ֆերմայի շուրջ սահմանված է 10 կիլոմետր շառավղով սանիտարական հսկողության գոտի:
Մինչդեռ, Ադրբեջանում առողջապահության նախարարությունը պնդում է, որ 14-ամյա Այդար Ասկարովի մահվան պատճառը ոչ թե թռչնագրիպն է, այլ թոքաբորբը:
«Ստուգման պատասխանները բացասական են, այդ գյուղում եւ հարակից բնակավայրերում վայրի կամ ընտանի թռչունների զանգվածային համաճարակ չկա», - ասել է նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անար Քադիրլին:
Վախճանված դեռահասը Սալյանի շրջանից էր, որտեղ անցյալ տարի 5 մարդ է մահացել թռչնագրիպից, ընդ որում, զոհերից երկուսը Ասկարովի ազգականներն են:
Սալյանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Իբրահիմ Սաֆարովի խոսքերով, «գլխավոր հիմնախնդիրներից մեկն այն է, որ այստեղ ռեստորաններում հաճախ են վայրի թռչնի միս պատրաստում, այս թեման անպայման պետք է լուսաբանվի մամուլում, մարդիկ պետք է հրաժարվեն վայրի թռչնի մսից եւ պետք է պահպանեն անձնական հիգիենայի տարրական նորմերը»:
Ճապոնիայից ստացված հաղորդագրության համաձայն, 0կայամա շրջանում նույնպես թռչնագրիպ է հայտնաբերվել: Տեղեկությունը հաստատել է առողջապահության համակարգի ներկայացուցիչը:
Առաջին անգամ թռչնագրիպի վարակը գրանցվել է Ասիայի տարածաշրջանում 2003 թվականին:
Մասնագետները նախազգուշացնում են, որ H5N1 վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել եւ փոխանցվել ոչ միայն կենդանուց մարդուն, այլեւ մարդուց մարդուն, ինչի արդյունքում ամբողջ աշխարհում կարող է համաճարակ սկսվել:
Արմեն Քոլոյան, Պրահա