Դաշնակցությունը նախագահական ընտրություներում չի սատարի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին հայտարարեց կուսակցության բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը՝ «Ուրբաթ» ակումբում այսօր կայացած հանդիպման ժամանակ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:
«Դաշնակցությունը կունենա իր սեփական թեկնածուն ընտրություններում: Դա նշանակում է, որ բոլոր մյուս թեկնածուներին չենք սատարելու», - ընդգծեց Հրանտ Մարգարյանը՝ հստակեցնելով, որ այդ թեկնածուն Սերժ Սարգսյանը չի լինելու:
Ի պատասխան հարցին, որ եթե այս անգամ էլ Դաշնակցությունը 11 տեղ ունենա խորհրդարանում, արդյոք կուսակցությունը կրկի՞ն կառավարության մաս կկազմի, թե՞ միանշանակ ընդդիմություն կդառնա, Հրանտ Մարգարյանը ասաց. - «Եթե Ազգային ժողովում մեծամասնություն ձեւավորելու համար պայմանավորված լինի մեր մասնակցությունը, մենք այն ժամանակ բանակցության մեջ կմտնենք եւ դրանից հետո կորոշենք՝ մա՞ս ենք կազմում կառավարության, թե՞ ոչ: Բայց եթե մեծամասնության մաս չկազմենք, ինքնաբերաբար, դուրս ենք մնալու կառավարությունից, եւ մենք էլ չենք ուզենա մասնակցել այդ պարագայում, որովհետեւ դա հատուկ կարգավիճակի մեջ է դնելու մեզ, ինչպես դրեց անցած չորս տարվա ընթացքում: Եթե մենք մեծամասնության մաս չկազմենք, ապա, ինքնաբերաբար, կդառնանք ընդդիմություն»:
«Բայց այս ընդդիմության նման չենք դառնա», - շարունակեց նա: - «Կդառնանք կարգին ընդդիմություն, կսպասենք հաջորդ ընտրություններին, որպեսզի ընտրության միջոցով իշխանություն փոխենք, կարգ ու կանոն հաստատենք այս երկրում: Կքննադատենք, կպայքարենք սխալ երեւույթների դեմ, ամեն ինչ կանենք, բայց` կանենք մարդավարի»:
Գնահատելով Դաշնակցության հնարավորությունները՝ Հրանտ Մարգարյանն ասաց, որ իրենք շատ մեծ հաջողություններ կունենան առաջիկա ընտրություններում եւ փոքրամասնություն հաստատ չեն լինի, քանի որ, ըստ նրա, «այսօրվա պահն է այդպիսին, եւ ամբողջությամբ իրենց չընդունողներն էլ իրենց օգտին կքվեարկեն». - «Եթե իրենք իրենց հարգում են, եթե իրենց վաղվա օրվա համար մտահոգ են, [ապա] միակ ժողովրդավարական կուսակցությունը, որ Հայաստանում գոյություն ունի, Դաշնակցությունն է: Այստեղ մենք ենք այլընտրանքը»:
Դաշնակցությունն այժմ կազմում է իր համամասնական ցուցակը՝ բաղկացած 100 հոգուց, ովքեր, ըստ Հրանտ Մարգարյանի, «ինքնուրույն քաղաքական արժեք ունեցող անձինք են լինելու»:
Նրա փոխանցմամբ, ոչ դաշնակցական թեկնածուների թիվը ցուցակում նվազելու է: Նա ասաց նաեւ, որ շատ հավանական է, որ ցուցակում ընդգրկվի պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:
Ընտրություններին մասնակցության հարցերը կճշտի փերտրվարի սկզբին հրավիրվելիք Գերագույն ժողովը:
Դաշնակցությունը ուզում է տեսնել այնպիսի Հայաստան, որտեղ «վզի հաստությունն ու բազուկների լայնությունը մարդկանց իրավունք չտա օրենք խախտել»:
«Մենք պետք է ստեղծենք նորմալ երկիր», - ասաց նա: - «Հավատացեք, որ մեր երկրում ամեն հարց լուծվելու է` թե’ ստվերային տնտեսություն, թե’ կոռուպցիա, միայն պետք է քաղաքական կամք այն ուժի կողմից, ում համար իշխանությունը հարստանալու միջոց չէ»:
Ռուզաննա Ստեփանյան