«Ազատություն» ռադիոկայանը հավաստի աղբյուրից տեղեկացել է, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանի եղբայրը` նախորդ խորհրդարանական ընտրություններում Ռամկավար-֊ազատական կուսակցության ցուցակում ընդգրկված Գագիկ Աբրահամյանը, առաջիկայում ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության ընտրացուցակում:
Նույն աղբյուրի փոխանցմամբ, գործարար Արա Աբրահամյանը եւ իր գլխավորած Ռուսաստանի հայերի միությունը Հայաստանում մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում աջակցելու են Հանրապետական կուսակցությանը եւ Սերժ Սարգսյանին:
Այս կապակցությամբ Գագիկ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Որ անպայման առաջադրվելու եմ պատգամավորի թեկնածու, դա հստակ է, բայց մեծամասնական թե համամասնական, կամ որ ցուցակով, դեռեւս որոշված չէ»:
Անցած ընտրություններում Արա Աբրահամյանը սատարել է Ռամկավար-֊ազատական կուսակցությանը, որը չկարողացավ հաղթահարել 5-֊տոկոսանոց արգելքը եւ տեղ զբաղեցնել խորհրդարանում: Կուսակցության նոր ղեկավարությունը խստորեն քննադատում է Արա Աբրահամյանին: