Մատչելիության հղումներ

Իրանցի երաժշտի ալբոմը` Ջիվան Գասպարյանի մասնակցությամբ, ներկայացված է Գրեմմի մրցանակի


Իրանցի երաժիշտ Հուսեյն Ալիզադեն ամերիկյան Գրեմմի երաժշտական մրցանակաբաշխության է ներկայացվել իր «Endless Vision»՝ «Անսպառ պատկեր» ալբոմի համար եւ «Աշխարհի երաժշտություն» անվանակարգում հինգ ամենահավանական հաղթողների թվում է: Ալբոմը թողարկվել է Իրանում, վաճառվում է նաեւ ԱՄՆ-ում:

Ալբոմի ստեղծմանը մասնակցել է նաեւ հայ դուդուկահար Ջիվան Գասպարյանը. իր հորինած մեղեդին Ալիզադեն հնչեցնում է սիթառով, որին միախառնվում է Գասպարյանի դուդուկը ՝ համադրելով երկու տարբեր աշխարհների երաժշտական պատկերները:

Գրեմմի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Լոս Անջելեսում փետրվարի 11-֊ին:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG