Մատչելիության հղումներ

«Ազատություն» ռադիոկայանը եւ «Ամերիկայի ձայն»-֊ը Ադրբեջանում հեռարձակվում են ողջ օրվա ընթացքում


Այս տարվանից «Ազատություն» ռադիոկայանը եւ «Ամերիկայի ձայն»֊-ը Ադրբեջանում FM կայաններից մեկով հեռարձակվում են ամեն օր 24 ժամ շարունակ:

«Բաքու - 101.7 FM» կայանը լսում են Բաքվի եւ մերձակա բնակավայրերի ունկնդիրները, որոնք կազմում են Ադրբեջանի բնակչության 40 տոկոսը:

Հեռարձակման 5,5 ժամը ապահովում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, 1 ժամը՝ «Ամերիկայի ձայն»֊-ը: Մնացած եթերը լրացվում է նորություններով, երաժշտությամբ, անգլերենի դասերով եւ այլ ծրագրերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG