Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը


Հինգշաբթի օրը Հայաստանի մայրաքաղաքում բացվեց Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, այլ պաշտոնյաներ, խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանում դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանի խոսքերով, շենքը վերանորոգվել է ամերիկահայ հովանավորների հատկացրած միջոցներով` մոտ 450 հազար դոլար: Աշխատակազմը մոտ 60 հոգուց է բաղկացած լինելու` ինչպես զինվորականներից, այնպես էլ քաղաքացիական ծառայողներից:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը իր խոսքում նշեց, որ այս ինստիտուտն արդեն ցույց է տվել իր աշխատանքը` մասնակցելով Ազգային անվտանգության ռազմավարության մշակմանը:

«Այս հարմարավետ շենքը կօգնի ինստիտուտի կոլեկտիվին էլ ավելի ակտիվորեն ներգրավվել մեր բանակաշինության գործին», - ասաց նախարարը` մաղթելով. - «Հաջողություն այս ինստիտուտին»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG