Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Վատ բաներ չորոնենք բանաձեւի ձեւակերպումների հետեւում»


«Եկեք մազոխիզմով չտառապենք. ոչ թե ձեւակերպումների հետեւում ինչ-որ վատ բաներ որոնենք, այլ մեր բոլոր ջանքերը, հնարավորությունները, եռանդն ուղղենք նրան, որ ընտրություններն իսկապես լինեն անհրաժեշտ մակարդակի, իսկ դրա համար բոլոր հնարավորությունները կան», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասաց Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավար, Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԵԽԽՎ֊-ի երեկ ընդունած բանաձեւը նախազգուշացնող դեղին քարտ չէ Հայաստանին:

Երեքշաբթի օրը ուշ երեկոյան ԵԽԽՎ-֊ի ընդունած բանաձեւում ասվում է. -«Վեհաժողովը հատուկ նշանակություն է տալիս 2007-ին՝ խորհրդարանի եւ 2008-ին՝ նախագահի ընտրությունների անցկացմանը: Հիասթափեցնող է, որ Եվրախորհրդին անդամակցումից ի վեր Հայաստանում որեւէ ընտրություն չի ճանաչվել լիովին ազատ ու արդար: Կարեւոր է, որ առաջիկա ընտրությունները վերջապես անցնեն ազատ ու արդար ընտրությունների եվրոպական չափանիշներով` որպես ապացույց, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարության ու եվրաինտեգրման ճանապարհով»:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG