Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարության աշխատանքը գնահատվել է գերազանց

Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր գերազանց է գնահատել արդարադատության նախարարության աշխատանքը:

Ինչպես նշվում է կառավարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նման բարձր գնահատական է տրվել` «նկատի առնելով տարվա ընթացքում ոլորտում իրականացված աշխատանքների մեծ ծավալն ու կատարման որակը»:

Արդարադատության նախարարությունը Հայաստանի առաջին նախարարությունն է, որի անցած տարվա աշխատանքը գերազանց է գնահատվում:

Ըստ սոցիոլոգիական հարցումների՝ դատական համակարգը համարվում է Հայաստանի ամենակոռումպացված ոլորտներից մեկը:
XS
SM
MD
LG