Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջեւ «չկա որեւէ չլուծված հիմնախնդիր, քննարկման փուլում գտնվող որեւէ սուր հարց»:
Նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Վլադիմիր Պուտինը մեկժամյա բանակցությունների ավարտին լրագրողներին ասել են, որ գոհ են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ` հատկապես Էներգետիկայի ոլորտում:
«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք վերջին տարիների ապրանքաշրջանառության կայուն աճի դինամիկայով», - ասել է Վլադիմիր Պուտինը. - «Եթե 2005 թվականին այն աճել էր 40 տոկոսով, ապա 2006 թվականի 11 ամիսների արդյունքներով` 70 տոկոսից ոչ պակաս` հասնելով 440 մլն դոլարի»:
«Այսօր Ռուսաստանի ներդրումների ծավալը Հայաստանում կազմում է 800 մլն դոլար», - ասել է Պուտինը` հավելելով, որ երեք ընկերություններ` «ՎիմպելԿոմ»-ը, «Ռուսալ»-ը եւ «Գազպրոմ»-ը, արդեն նոր ներդրումներ են կատարում. - «Դա կկրկնապատկի ներդրումների ծավալը եւ մոտ ապագայում այն կհասնի 1,5 մլրդ դոլարի»:
Պուտինը նշել է, որ միայն «ՎիմպելԿոմ»-ի ներդրումները կկազմեն 490 մլն դոլար:
Ռոբերտ Քոչարյանը, նշելով, որ հիշում է անցած տարի Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե «Ռուսաստանը Հայաստանում ներդրումների գծով գրավում է «ամոթալի երկրորդ տեղը», վստահություն է հայտնել, որ արդեն մարտ ամսին Ռուսաստանը կդառնա Հայաստանում ներդրումների գծով առաջատարը:
Բանակցություններն ընթացել են նեղ կազմով` նախագահներն ու նրանց օգնականները: Օրակարգում են եղել տարածաշրջանային հարցեր, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը, ԱՊՀ-ի կատարելագործմանն եւ բարեփոխմանը վերաբերող հարցեր:
Ռոբերտ Քոչարյանը իր երախտագիտությունն է հայտնել Ռուսաստանին` հարավկովկասյան տարածաշրջանում գործադրվող խաղաղարար ջանքերի համար:
Նա հնչեցրել է Հայաստանի ցանկությունը, որ Կովկասում զարգացումները չհանգեցնեն նոր բաժանարար գծերի առաջացմանը:
«Տարածաշրջանում կատարվող ամեն բան անմիջականորեն առնչվում է Հայաստանին, ու ցանկացած բարդացում անմիջապես իր արտացոլումն է գտնում մեր երկրի անվտանգության մակարդակի վրա», - ասել է Քոչարյանը: - «Ուստի մենք հետեւողականորեն հանդես ենք գալիս Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Մենք, անշուշտ, ցանկանում ենք, որ տարածաշրջանի գործընթացները չհանգեցնեն նոր բաժանարար գծերի առաջացմանը»:
Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ Հայաստանի նախագահը ասել է, որ «ակտիվ բանակցություններ են վարվում Ադրբեջանի հետ. - «Լավատեսությունն առայժմ քիչ է, բայց ամենակարեւորն այն է, որ 1994 թվականին (ի դեպ Ռուսաստանի ակտիվ աջակցությամբ) հաստատված հրադադարը պահպանվում է մինչեւ օրս»:
Ազա Բաբայան, Մոսկվա