Ստամբուլում Հրանտ Դինքի հուղարկավորությանը մասնակցած Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի կարծիքով, «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունը հայ-թուրքական հարաբերություններում սեպ խրելու փորձ չէ:
«Ծայրահեղականության արտահայտություն է, ինչը կարող է, չեմ ուզում ասել՝ դրական բան ստեղծել այս երկրում, բայց, համենայն դեպս, նույն թուրք ժողովրդի զայրույթը այս գործողության հանդեպ զգացվում է», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արման Կիրակոսյանը:
«Կարծում եմ, Հրանտ Դինքի գործը շարունակողներ կլինեն, եւ կփոխվի այս երկրում տիրող մթնոլորտը ծայրահեղականության նկատմամբ», - հայտարարեց Հայաստանի արտգործնախարարի տեղակալը: - «Իրապես, այս բազմությունը, այս դեմքերը տեսնելով՝ կարծում եմ, այս երկիրը Հրանտ Դինքի նման մարդկանց միջոցով կարող է կատարելագործվել եւ իրապես դառնալ ժողովրդավարական երկիր»:
Արման Կիրակոսյանի խոսքերով, Դինքը իր կյանքը նվիրել է ոչ միայն Թուրքիայում ժողովրդավարության հաղթանակին, այլեւ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործին. - «Սա իր կյանքի նպատակն էր, եւ, կարծում եմ, շատ-շատերը՝ իր ընկերները եւ իր շրջապատի մարդիկ, ինչպես նաեւ թուրք մտավորականության ներկայացուցիչներ, կշարունակեն իր այս գործը»:
Ռուբեն Մելոյան, Ստամբուլ