Մատչելիության հղումներ

Կարեն Դեմիրճյանի մասին փաստավավերագրական ֆիլմ կնկարահանվի


Այս տարի Կարեն Դեմիրճյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ կնկարահանվի, նաեւ լույս կտեսնի «Կաթիլներ մեծ ծովից» հուշապատումների երկրորդ գիրքը:

Համաձայն ականավոր պետական գործչի ծննդյան 75-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրի, որը հաստատվել է հոբելյանական հանձնաժողովի այսօրվա նիստում, ապրիլի 16-ին Երեւանում պաշտոնապես կբացվի Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը:

Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա հոբելյանական հանդիսավոր երեկո:

Հոբելյանի օրերին միջոցառումներ կկազմակերպվեն նաեւ Գյումրիում ու Վանաձորում:

Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նախագահն է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG