Թուրք ազգայնական Յասին Հայալը խոստովանել է, որ ինքն է հրահրել Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Այս մասին այսօր հայտարարել է թուրքական ոստիկանությունը:
Հայալը ոստիկանության պաշտոնյաներին հայտնել է, որ ատրճանակ եւ փող է տրամադրել Օգյուն Սամասթին, որը ներկայումս ձերբակալված է Դինքի սպանության համար եւ խոստովանել է իր հանցանքը:
Հարցաքննության ժամանակ Հայալը հայտարարել է. - «Ես նրան տվեցի ատրճանակը եւ փողը: Օգյունը կատարեց իր պարտքը եւ փրկեց Թուրքիայի պատիվը»:
Ոստիկանությունը հաստատել է Հայալի խոստովանությունը՝ առանց մանրամասներ հաղորդելու:
Օգյուն Սամասթը սպանությունից առաջ հեռախոսով խոսել էր Հայալի հետ, եւ վերջինս գործով կասկածյալներից էր:
Ինչպես նշում է «Ասոշիեյթեդ փրես»-ը, Հայալի խոսքերը, փաստորեն, վկայում են, որ Հրանտ Դինքը մարդասպանների թիրախ է դարձել օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հրապարակային հայտարարությունների համար:
Թուրքական «Հուրիեթ» օրաթերթի վկայությամբ, Հայալը Տրապիզոնում մի խումբ դեռահասների զենքի հետ վարվել է սովորեցրել՝ նրանց ներշնչելով «դավաճաններին» պատժելու գաղափարը:
Թուրք ազգայնականը հայտարարել է, թե ռումբեր պատրաստել է սովորել չեչեն զինյալներից՝ Ադրբեջանում գտնվող ճամբարում, եւ թե 2004 թվականին ռմբահարել է Տրապիզոնի McDonalds ռեստորանը՝ «պատժելու համար ԱՄՆ-ին եւ նրա գործակիցներին»:
McDonalds-ի ռմբահարման գործով Հայալը ժամանակին դատապարտվել էր 11 ամսվա ազատազրկման:
Ոստիկանությանը առայժմ չի հաջողվել կապ գտնել Հայալի եւ որեւէ ընդհատակյա խմբավորման միջեւ: