Մատչելիության հղումներ

Զոհվել է ժամկետային զինծառայող


Երկուշաբթի օրը Բերդի զորամասի մարտական դիրքերում ադրբեջանական կողմից արձակված կրակի հետեւանքով զոհվել է Կոտայքի մարզից զորակոչված ժամկետային զինծառայող Արմեն Մալխասյանը:

«Հունվարի 22-ին ժամը 10:40-ի սահմաններում ադրբեջանական դիպուկահարի կողմից արձակված կրակի հետեւանքով գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել եւ Բերդի բուժջոկատ տեղափոխելու ժամանակ մահացել ժամկետային զինծառայող, 1988 թվականին ծնված շարքային Արմեն Սուրենի Մալխասյանը», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանի տարածած հաղորդագրությունում. - «Կատարվում է հետաքննություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG