Շաբաթ օրը «Զինվորի պաշտպանության կոմիտե» սպանված զինվորի մայրերի նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որով 2001-2006 թվականներին հայոց բանակում սպանված զինծառայողների ծնողներ իրենց «խիստ բողոքն ու անհամաձայնությունն» են արտահայտում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի` երեկվա ասուլիսի կապակցությամբ:
«Այն ամենը, ինչ նախարարը ասաց ասուլիսում, չի համապատասխանում իրականությանը», - գրում են հայտարարության հեղինակները` ավելացնելով, որ Սարգսյանը փորձում է «կոծկել այն խայտառակ, անընդունելի վիճակը», որը տիրում է հայոց բանակում:
Մասնավորապես, նրանք վիճարկում են ասուլիսում նախարարի հրապարակած թիվը, թե 2005-ին բանակում զոհվել է 47 զինծառայող` նշելով, թե «2005 թվականին, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ներկայացրած փաստերի, գրանցվել է մահվան 97 դեպք: