Մատչելիության հղումներ

Թուրքական մամուլը դատապարտում է Հրանտ Դինքի սպանությունը


«Հրանտ Դինքը՝ Թուրքիան է».֊ այսպիսի մեծադիր վերնագրով է այսօր լույս տեսել «Միլիեթ»-֊ը:

«Մարդասպանը ազգի դավաճան էր» վերնագիրն է իր առաջին էջում զետեղել «Հուրիեթ»֊-ը, իսկ «Սաբահ»-֊ը խոշոր տառերով գրել է՝ «Մեծագույն դավաճանությունը»:

Իսկ առաջատար թուրք մեկնաբան Մեհմեդ Ալի Բիրանդը, որը ժամանակին հարցազրույց է վերցրել Ռոբերտ Քոչարյանից, «Թըրքիշ դեյլի նյուս» թերթում այսօր գրում է . - «Հրանտ Դինքը խորհրդանշում էր հանդուրժողականությունը: Նրանք, ովքեր կրակեցին Դինքի վրա, չէին էլ հասկանում, որ կրակել են նաեւ Թուրքիայի վրա»:

Թուրքական մամուլը նաեւ մեջբերում է Հրանտ Դինքին, որը բազմաթիվ սպառնալիքներ ստանալով, իր վերջին խմբագրականում գրել էր.֊ - «Ես շրջում եմ Ստամբուլով աղավնու նման՝ մեկ աջ եմ նայում, մեկ ձախ, մեկ առաջ եմ նայում, մեկ հետ»:

«Ասոշիեյթեդ փրես»֊-ը այսօր տեղեկացնում է, որ Հրանտ Դինքի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի օրը Ստամբուլի Սուրբ Մարիամ եկեղեցում: Նրա աճյունն ամփոփվելու է Բալիքլի հայկական գերեզմանատանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG