Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի բացառիկ հարցազրույցում այսօր հայտարարեց, որ համամասնական ընտրակարգով մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին` առանց նշելու, թե որ կուսակցության ցուցակով:
«Կարծում եմ, մեծամասնական ընտրակարգով ընտրություններին չեմ գնա, քանի որ դրան ուղղակի չեմ նախապատրաստվել եւ նաեւ հնարավորություն չունեմ հիմա նախապատրաստվելու՝ ծանրաբեռնվածության պատճառով: Ենթադրում եմ, որ, այո, մասնակցելու եմ hամամասնական ցուցակով», - ասաց նախարարը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերում ընդգրկվելու եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող թիմին անդամակցելու հնարավորությանը վերաբերող հարցին Հարությունյանը արձագանքեց. - «Անշուշտ, ես կուսակցության շարքերում ընդգրկվելու եմ: Որ կուսակցության՝ խոստացել էի դրա մասին հայտնել տարեվերջին, սակայն այս պահին դեռ պատրաստ չեմ ասելու, թե որ կուսակցության շարքերն եմ ընդգրկվելու: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին սատարող թիմին, ես 1997 թվականից սկսած նույն թիմում եմ, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին եմ աշխատել եւ, բնականաբար, ինձ համարում եմ այդ թիմի անդամ»:
Իր հրաժարականի մասին լուրերը Դավիթ Հարությունյանը հերքեց. - «Հրաժարական չեմ պատրաստվում տալ»:
Ունի՞ արդյոք արդարադատության նախարարը նախագահական հավակնություններ: Պատրաստվո՞ւմ է առաջադրվել 2008 թվականի նախագահական ընտրություններին եւ ինչպե՞ս է գնահատում իր` ընտրություններում որպես իշխանության միասնական թեկնածու հանդես գալու հնարավորությունները: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Նման ամբիցիաներ չունեմ եւ չեմ կարծում, որ դա հնարավոր է: Համենայն դեպս, այս պահին ես նման որեւէ հիմք չեմ տեսնում»:
Հարցին, թե որտե՞ղ է Դավիթ Հարությունյանը իրեն տեսնում խորհրդարանական ընտրություններից հետո՝ կառավարությունո՞ւմ, խորհրդարանո՞ւմ, թե՞ բիզնեսում, նախարարը պատասխանեց. - «Ազգային ժողովում»:
Ռուբեն Մելոյան