Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ


Հունվարի 22-ին սկսվող Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2007 թվականի լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Ազգային ժողովի նախագահ, Վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Ստրասբուրգ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ի թիվս այլ հարցերի` նստաշրջանի օրակարգում է Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարումը: Հարցի համազեկուցողներն են Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ Ժորժ Կոլոմբիեն եւ Միկո Էլոն:

Նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի միգրացիայի, փախստականների եւ բնակչության հարցերի հանձնաժողովում տեղի կունենա «Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում անհետ կորած անձինք» զեկույցի (զեկուցող՝ Լեո Պլատվոյետ) նախնական քննարկումը:

Հայաստանյան պատվիրակության կազմում են Արմեն Ռուստամյանը, Հերմինե Նաղդալյանը, Ստեփան Դեմիրճյանը, Արտաշես Գեղամյանը, Գրիգոր Մարգարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG