Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմությունը Աբդուլա Գյուլին մեղադրում է արտաքին քաղաքականությունը վատ վարելու մեջ


Թուրքիայի խորհրդարանը հինգշաբթի օրը մերժել է ընդդիմության նախաձեռնությունը, որով նախատեսվում էր երկրի արտաքին քաղաքականությունը վատ վարելու համար քննադատել արտգործնախարար Աբդուլա Գյուլին:

«Հայրենիք» ընդդիմադիր կուսակցությունը Գյուլին մեղադրում է Եվրոպական միությանը զիջումներ անելու, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները վնասելու, Իրաքի եւ Կիպրոսի հարցերում անհեռատես քաղաքականություն վարելու համար, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ հայերի ջանքերին դիմակայելու անկարողության մեջ:

Ինչպես հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը, «Արդարություն եւ զարգացում» կառավարող կուսակցությանը երեկ հաջողվել է կասեցնել Գյուլին քննադատող օրինագծի ընդունումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG