Մատչելիության հղումներ

Գորան Լենմարկերը փետրվարի 8-10-ը կայցելի ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան


ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Լեռնային Ղարաբաղի հարցով զեկուցող Գորան Լենմարկերը փետրվարի 8-10-ը կայցելի տարածաշրջան:

Ինչպես «Թրենդ» գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովը, Լենմարկերն ավարտել է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իր զեկույցը, «սակայն կառույցը դեռեւս զգուշանում է այն քննարկման ներկայացնել»:

«Փաստաթղթի քննարկումը որոշակի խնդիրների է բախվում: ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությունը նշում է, որ գոյություն ունի ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը, որի համանախագահները զբաղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ», - պարզաբանել է ադրբեջանցի խորհրդարանականը: - «Երբ համանախագահները կավարտեն իրենց աշխատանքը, ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովը կարող է որոշում ընդունել»:

Գորան Լենմարկերը Խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել 2006 թվականի հուլիսին:

Շվեդ խորհրդարանականը Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2002 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG