Մատչելիության հղումներ

ՁԻԱՀ-ի տարածվածությամբ Ադրբեջանը առաջին տեղն է գրավում Հարավային Կովկասում


Ադրբեջանը Հարավային Կովկասում առաջին տեղն է գրավում ՁԻԱՀ-ի տարածվածությամբ: Այդ են վկայում Ադրբեջանի ՁԻԱՀ-ի դեմ պայքարի կենտրոնի տվյալները:

Ներկայումս Ադրբեջանում բնակվում է 1007 ՄԻԱՎ-վարակակիր, որոնցից 54-ը՝ օտարերկացիներ:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականի վկայությամբ, ՄԻԱՎ-վարակակիրների ընդհանուր թվից Ադրբեջանում մահացել է 127 մարդ:

2006 թվականի վերջին չորս ամիսներին երկրում գրանցվել է 190 ՄԻԱՎ-վարակակիր: Սեռական ճանապարհով վարակվել է 300 մարդ, որոնց 0,7 տոկոսը՝ համասեռամոլներ:

ՄԻԱՎ-վարակակիրների 51 տոկոսը թմրամոլներ են:

Հիվանդների 64,5 տոկոսը երիտասարդներ են, 2,6 տոկոսը՝ 15-19 տարեկան դեռահասներ, 0,8 տոկոսը՝ մինչեւ 14 տարեկան երեխաներ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG