Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առաջարկել է Եվրամիության ողջ տարածքում ազատազրկում սահմանել Հոլոքոստը հերքելու համար: Այդ մասին այսօր հայտնել է La Repubblica իտալական թերթը:
Սա նշանակում է, որ Գերմանիան լիովին ընդունում է իր մեղքը հրեաների ցեղասպանության համար եւ պարտավորվում է պայքարել ռասիզմի եւ այլատյացության դեմ:
Սակայն որոշ երկրներ՝ Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Դանիան, Շվեդիան, գտնում են, որ միասնական պատժի սահմանումը Եվրամիությունում հանգեցնելու է խոսքի ազատության սահմանափակման:
Բեռլինը գտնում է, որ խոսքի ազատությունը չի կարող հնարավորություն ընձեռել նեոնացիստական գաղափարների քարոզչության համար եւ թույլ տալ հերքել պատմական ճշմարտությունը: