Բրիտանական համալսարանների ավելի քան 1000 պրոֆեսորների միավորող «Օքսֆորդ Անալիտիկա» վերլուծական կառույցը մանրակրկիտ քննության է առել Վրաստանի շուրջ վերջին զարգացումները՝ փորձելով գտնել այն հարցի պատասխանը, թե արդյոք տեսանելի ապագայում Վրաստանին կհաջողվի՞ վերացնել իր էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից:
«Գազպրոմ»-ի հետ բանակցությունների արդյունքում դեկտեմբերի 22-ին Վրաստանը համաձայնեց գազի գնի աճին` 1000 խորանարդ մետրի դիմաց 110 դոլարից մինչեւ 230 դոլար», - արձանագրել են բրիտանացի վերլուծաբանները:
Ըստ նրանց, գնի նման կտրուկ աճը, մի կողմից, կարող է բնութագրվել որպես յուրատեսակ պատժամիջոց Վրաստանի հանդեպ: Մյուս կողմից, սակայն, ինչպես նշում են բրիտանացի փորձագետները, պետք չէ մոռանալ, որ «Գազպրոմ»-ին այդպես էլ չհաջողվեց ստանալ վրացական գազաբաշխիչ ընկերության բաժնետոսմերի փաթեթը:
Վերլուծության հեղինակները հիշեցնում են, որ «Վրաստանին մատակարարվող գազը «Գազպրոմ»-ի արտահանման ընդհանուր ծավալների ընդամենը 1 տոկոսն է կազմում, սակայն Վրաստանի կարեւորությունն աճում է այն պատճառով, որ այս երկրով է անցնում դեպի Հայաստան գազամուղը»:
Գազի գնի կտրուկ աճը ստիպեց Վրաստանին ավելի լրջորեն մտածել էներգակիրների նոր աղբյուրներ գտնելու մասին, սակայն, ինչպես արձանագրում են «Օքսֆորդ Անալիտիկա»-ի մասնագետները, էներգետիկ այլընտրանքներով Հարավային Կովկասն այնքան էլ հարուստ չէ:
Ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրը լրիվ թափով պետք է գործարկվեր 2006 թվականի դեկտեմբերի 15-ին, սակայն ժամկետները հետաձգվեցին ծագած տեխնիկական խնդիրների պատճառով:
Իրանից Թուրքիայի տարածքով շուտափույթ կերպով գազ ստանալու հույսերը եւս Թբիլիսիում բավական արագորեն մարեցին:
Համեմատաբար էժան իրանական գազը Հայաստանից ստանալու հեռանկարը նույնպես բրիտանացի մասնագետներին քիչ հավանական է թվում: Նրանք հիշեցնում են, որ Իրան-Հայաստան գազամուղը, փաստորեն, «Հայռուսգազարդ»-ի սեփականությունն է, ուստի «քիչ հավանական է, որ այն հարվածի իր մայր ձեռնարկության` «Գազպրոմ»-ի շահերին` վրացական կողմին էժան գազ վաճառելով»: Բացի այդ, պաշտոնական Վաշինգտոնը անում է հնարավորը, որպեսզի վրացիներին հետ պահի Իրանի հետ երկարաժամկետ էներգետիկ համաձայնություններից:
Այնուհանդերձ, «Օքսֆորդ Անալիտիկա»-ի վերլուծաբանները վրացիներին խորհուրդ են տալիս չհուսահատվել: Ըստ նրանց, ռուսաստանյան գազի գնի աճը կարող է վրացական տնտեսության վիճակի կարճաժամկետ վատթարացման հանգեցնել, իսկ երկարաժամկետ հեռանկարի առումով իրավիճակն այնքան էլ անհույս չէ:
«Երբ Վրաստանի տարածքով անցնի նոր (Բաքու-Էրզրում) գազատարը եւ էներգակիրների նոր աղբյուրներ գտնելու ջանքերն արդյունքի հանգեն, Վրաստանն ի վիճակի կլինի ապահովել իր էներգետիկ անվտանգությունը` միաժամանակ համեմատաբար էժան գազի սպառող դառնալով», - եզրակացնում են բրիտանացի վերլուծաբանները:
Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա