Ռուսաստանի կառավարության հայտարարած համաներման արդյունքում, որի ժամկետը սպառվում է այսօր, Չեչնիայում եւ Հյուսիսային Կովկասի այլ շրջաններում կամավոր կերպով իշխանություններին են հանձնվել 546 զինյալներ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն:
Ըստ կոմիտեի տվյալների, զինյալները նաեւ մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք են հանձնել, այդ թվում հրացաններ, նռնականետեր, ականներ եւ ինքնաշեն ռումբեր:
Ռուսաստանի իշխանությունները համաներումը հայտարարել էին 2006 թվականի հուլիսին չեչեն զինյալների առաջնորդ Շամիլ Բասաեւի սպանությունից հետո: