Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրենը


Երկուշաբթի օրը երկօրյա այցով Երեւան կժամանի ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի տնօրեն դեսպան Քրիստիան Շտրոհալը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նախատեսվում են Քրիստիան Շտրոհալի հանդիպումները նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի, ինչպես նաեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի հետ:

ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրությունների ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG