Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի ղեկավար է նշանակվել Էրերո Անսոլան


ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի նոր ղեկավար է նշանակվել իսպանացի դիվանագետ Էրերո Անսոլան:

Ադրբեջանական day.az ինտերնետային պարբերականին ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակից փոխանցել են, թե, մեկնաբանելով իր նշանակումը, իսպանացի դիվանագետը ասել է, որ շարունակելու է աջակցել Ադրբեջանին ԵԱՀԿ-ի անդամ երկրի պարտականությունները կատարելու գործում:

«Կարծում եմ, ԵԱՀԿ-ն կարող է շոշափելի ներդրում ունենալ տարածաշրջանում կայունության հաստատման գործում», - ասել է Անսոլան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG