Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պատրաստ է ֆինանսավորել Կարս-֊Ախալքալակ֊-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունը


Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել Կարս֊Ախալքալակ-֊Թբիլիսի-֊Բաքու երկաթուղու շինարարությունը: Այդ մասին այսօր Թբիլիսիում հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիա Մամեդովը՝ Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի հետ հանդիպելուց հետո:

ԻՏԱՌ֊-ՏԱՍՍ֊-ի վկայությամբ՝ երկաթուղու շինարարության վրա ծախսվելու է 422 միլիոն դոլար:

Մամեդովը հայտնել է, որ Ադրբեջանը երկաթուղու շինարարությունը կհատկացնի 200 միլիոն դոլար: Ենթադրվում է, որ մնացած 222 միլիոն դոլարը կհատկացնի Թուրքիան:

Հայաստանը խիստ դեմ է նոր երկաթուղու կառուցմանը, պնդելով, որ պետք է վերագործարկվի Կարս֊-Գյումրի երկաթուղին, որը չի գործում Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով:

Անցած տարի նոր երկաթուղու կառուցման ֆինանսավորմանը դեմ է արտահայտվել նաեւ ամերիկյան Կոնգրեսը:

Վրաստանի տնտեսական զարգացման նախարար Գեորգի Արվելաձեն, սակայն, ուրբաթ օրը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ «ակտիվ բանակցություններ են վարվում, որոնք այսօր հաջողությամբ կավարտվեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG