Մատչելիության հղումներ

Financial Times. «ԱՄՆ-֊ը պետք է 400 հազար զինվորական պահի Իրաքում»


Սադամ Հուսեյնի վարչակարգի փոփոխությունից հետո ԱՄՆ-֊ը պետք է 10 տարվա ընթացքում 400-֊հազարանոց զորախումբ պահի Իրաքում, ասված է ԱՄՆ-֊ի բարձրագույն զինվորական ղեկավարության զեկույցում, որը պատրաստվել է դեռ 1999 թվականին: Այդ մասին այսօր հայտնել է Financial Times բրիտանական թերթը:

Պարբերականը թերահավատորեն է վերաբերում նախագահ Ջորջ Բուշի ծրագրին՝ ամերիկյան զորախումբը Իրաքում 150 հազարի հասցնելու վերաբերյալ:

Թերթի մեկնաբանի կարծիքով, Բուշը պարզապես ուզում է «սառեցնել» իրավիճակը մինչեւ նախագահական ընտրությունները` հաջորդ նախագահին թողնելով «Իրաքից զորքերը դուրս բերելու դժվարին եւ տհաճ գործը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG