Մատչելիության հղումներ

Լիբանանի պատերազմի ընթացքում մարդկանց Հայաստան տեղափոխելու համար «Արմավիա»-ն փոխհատուցում կստանա կառավարությունից


Լիբանանի եւ Իսրայելի սահմանում պատերազմական գոտուց մարդկանց Հայաստան տեղափոխելու եւ բարեգործական բեռի փոխադրման դիմաց «Արմավիա» ավիաընկերությանը փոխհատուցելու համար Հայաստանի կառավարությունը այս տարվա պետբյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 116 մլն 47 հազար 178 դրամ (մոտ 320 հազար դոլար) է հատկացրել կառավարության աշխատակազմին:

Ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Հըզբոլայի հետ Իսրայելի պատերազմի ընթացքում Լիբանանից եւ Իսրայելից Հայաստան է տեղափոխվել շուրջ հազար մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG