Ամերիկյան ուժերը՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ, այսօր գրոհել են Իրաքի քրդաբնակ հյուսիսային շրջանում գտնվող Էրբիլ քաղաքում Իրանի հյուպատոսությունը եւ ձերբակալել հյուպատոսության հինգ աշխատակիցների:
Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, բռնագրավվել են նաեւ հյուպատոսության փաստաթղթերն եւ համակարգիչները: Այդ ընթացում քրդական անվտանգության ուժերը շրջափակած են պահել դեպքի շենք տանող բոլոր ճանապարհները:
Տեղացի քուրդ պաշտոնյաները չեն մեկնաբանել տեղի ունեցածը:
Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարարություն են կանչվել Թեհրանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող Իրաքի եւ Շվեյցարիայի դեսպանները:
Իրանական IRIB պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեսպաններից բացատրություններ է պահանջել հյուպատոսության գրոհի կապակցությամբ եւ ընդգծել, որ հյուպատոսությունը բացվել է Իրաքի ինքնավար քրդական տարածաշրջանում՝ երկրի կառավարության եւ քուրդ պաշտոնյաների նախաձեռնությամբ: