Մատչելիության հղումներ

Երիտասարդ ամերիկացիները կյանքից գոհ են եւ լավատես


Pew Research Center հետազոտական կենտրոնի հարցման արդյունքների համաձայն, 18-֊ից 25 տարեկան ամերիկացիների մեծ մասը գտնում է, որ իրենք կրթության եւ աշխատանքի ավելի մեծ հնարավորություններ ունեն, քան նախորդ սերնդի ներկայացուցիչները:

«Ֆրանսպրես»-֊ի վկայությամբ՝ հարցվածների մեծ մասը նաեւ համոզված է, որ իրենց կյանքը «գերազանց է կամ լավ»:

Հարցախույզը նաեւ ցույց է տվել, որ երիտասարդ սերունդը չի աջակցում իրաքյան պատերազմին եւ չի կարծում, որ 2001 թվականի սեպտեմբերի ահաբեկչությունը մեծ ազդեցություն է ունեցել իր կյանքի վրա:

Միեւնույն ժամանակ, հարցվածների մեծամասնությունը գտնում է, որ պատահական սեռական կապերը, բռնությունը, ոգելից խմիչքի եւ թմրադեղերի օգտագործումը այժմ ավելի շատ են տարածված երիտասարդների շրջանում, քան 20 տարի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG