Մատչելիության հղումներ

Ռուսաստան -֊ Անդրկովկաս մայրուղին բացվեց

Այս գիշեր ապաշրջափակվել է Ռուսաստան ֊- Անդրկովկաս մայրուղին, որը 5 օր շարունակ արգելափակված էր վրացի վարորդների կողմից:

Ռուս֊-վրացական սահմանին կուտակվել էր մանդարինով բեռնված մոտ 70 բեռնատար, որոնց Ռուսաստանը թույլ չէր տալիս հատել սահմանը` պատճառաբանելով ապրանքի անորակությունը:

Ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես»֊-ը, այս գիշեր մաքսատան աշխատակիցներին հաջողվեց վերացնել արգելափակումը այն բանից հետո, երբ իրավապահ մարմինները ձերբակալեցին երեք կանանց, որոնք կասկածվում են արգելափակումը սադրելու մեջ:

Բեռնատարների մի մասը այսօր վերադարձել է Վրաստան, մնացածը դեռ կուտակված է անցակետի մոտակայքում:
XS
SM
MD
LG