Մատչելիության հղումներ

Ռուսաստան -֊ Անդրկովկաս ճանապարհը մնում է արգելափակված


Վրացական տասնյակ բեռնատարներ շարունակում են արգելափակել Ռուսաստան - ֊Անդրկովկաս ճանապարհը` բողոքելով այն բանի դեմ, որ Ռուսաստանը հրաժարվում է վրացական մանդարին ներկրել:

Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ Վրաստանի գյուղատնտեսական արտադրանքը չի համապատասխանում անվտանգության չափանիշներին:

Երեկ Հյուսիսային Օսիայի ոստիկանությունը փորձել է ապաշրջափակել ճանապարհը, բայց վարորդները պառկել են մեքենաների անիվների տակ:

ԻՏԱՌ֊- ՏԱՍՍ֊-ի համաձայն՝ մոտ 60 բեռնատար արդեն երրորդ շաբաթն է, ինչ կանգնած է ռուս֊-վրացական սահմանի անցակետում:

Տրանսկովկասյան մայրուղին Ռուսաստանը միացնում է Վրաստանին եւ Հայաստանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG