Մատչելիության հղումներ

Թուլուզում բացվում է Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը


Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում այսօր Թուլուզ քաղաքում բացվում է Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Երեւանում Փարաջանովի տուն-թանգարանի փոխտնօրեն Վիգեն Բարխուդարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ցուցահանդեսը բացվում է անվանի կինոռեժիսորի ծննդյան 83-ամյակի օրը: Այն առաջինն է այս տարվա ընթացքում Ֆրանսիայում բացվելիք Փարաջանովի ստեղծագործությունների երեք ցուցահանդեսներից:

Ցուցահանդեսների օրերին կազմակերպվելու են նաեւ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:

«Փարաջանովը առաջին հերթին մեծ ռեժիսոր է եւ աշխարհին հայտնի է իր ֆիլմերով», - ասաց Բարխուդարյանը: - «Անշուշտ, նաեւ` իր պլաստիկ արվեստով»:

Այսօր բացվող ցուցահանդեսում ներկայացվելու են Փարաջանովի շուրջ 30 ստեղծագործություն` ֆիլմերի էսքիզներ, գծանկարներ, տիկնիկներ, կոլաժներ: Ընդամենը ցուցադրվելու է շուրջ 30 աշխատանք:

Հաջորդ ցուցահանդեսում, որը բացվելու է փետրվարին Փարիզում, կներկայացվի արդեն ավելի քան 70 աշխատանք:


Գայանե Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG