Մատչելիության հղումներ

Վախճանվել է Ալեքսան Կիրակոսյանը


Այս գիշեր 88 տարեկան հասակում վախճանվել է Հայաստանի հայտնի պետական գործիչ Ալեքսան Կիրակոսյանը:

Ալեքսան Կիրակոսյանը 70֊-ական թվականներին եղել է Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ, իսկ այնուհետեւ մոտ մեկ տասնամյակ զբաղեցրել է Նախարարների խորհրդի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը:

Նա մեծ դերակատարություն է ունեցել տնտեսական եւ կադրային քաղաքականության հարցերում, հայտնի է եղել իր ազգանվեր դիրքորոշմամբ:

Ալեքսան Կիրակոսյանը հայտնի է հայ հասարակությանը որպես արվեստասեր գործիչ: Նա ընկերություն է արել Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի եւ բազմաթիվ այլ հայտնի արվեստագետների հետ:

Կազմվել է Ալեքսան Կիրակոսյանի թաղման կառավարական հանձնաժողով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորությամբ:

Ալեքսան Կիրակոսյանի մահվան կապակցությամբ այսօր ցավակցական հեռագիր է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մեծ է Ալեքսան Կիրակոսյան պետական գործչի վաստակը մեր երկրի զարգացման գործում: Երկար տարիների նրա եռանդուն եւ արդյունավետ գործունեությունը հայրենանվեր աշխատանքի օրինակ է: Անկախության հռչակումից ի վեր նա իրեն դրսեւորեց նաեւ որպես ակնառու հասարակական գործիչ, որին բնորոշ էին հստակ քաղաքացիական դիրքորոշումն ու սկզբունքայնությունը», - ասված է Կիրակոսյանների ընտանիքին հասցեագրված հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG