Հայաստանյան ընդդիմությունը շարունակում է բանակցությունները` առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ միավորվելու նպատակով:
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքերով, իրենք ընդդիմության «հնարավորինս լայն դաշտի միավորման կողմնակից են»:
«Դաշինքների ձեւավորումը` թե' տակտիկական առումով, թե' պրակտիկ առումով, հեշտ է ընտրությունների շեմին», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սարգսյանը:
Նա չբացառեց համագործակցությունը Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության հետ. - «Միանշանակ հնարավոր է: Չգիտես ինչու, բոլորը վախենում են ՀՀՇ-ի անունը տալուց այն դեպքում, երբ ՀՀՇ-ն իսկապես ընդդիմադիր կուսակցություն է»:
Արամ Սարգսյանը անընդունելի է համարում գալիք ընտրություններում բոյկոտի կիրառումը: Նրա հավաստմամբ` ներկայումս քննարկվում է ընդդիմության «ակտիվության չափը», ասենք` ընդդիմությունը «ողջ կազմով եւ մեկ միասնական համամասնական ցուցակով կարող է հանդես գալ»:
«Այսօրվա բանակցությունները իսկապես հիացնում են ինձ իրենց որակով եւ ընդդիմադիր լիդերները պատասխաններով», - ասաց նա: - «Առաջարկվում է Երեւան քաղաքում 15 ընտրատարածքներում առաջադրվել ընդդիմադիր կուսակցությունների լիդերներով: Սա միանշանակ հաղթանակի է տանելու»:
«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Ատաշես Գեղամյանի համոզմամբ, պասիվությունն այս ընտրություններում «միայն կխանգարի պայքարին»:
«Տեղամաս առ տեղամաս հասնելու ենք նրան, որ յուրաքանչյուր ընտրող հասկանա եւ գիտակցի` քվեն գողանում են իր երեխայի վաղվա օրվանից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` շարունակելով. - «Եթե ժողովուրդը իր մեջ վճռականություն չգտավ եւ չթոթափեց այս ապազգային իշխանությունների բեռը, կնշանակի` նա արժանի է այն ճակատագրին, որում նա արդեն հայտնվել է»:
«Ազգային միաբանության» առաջնորդը հաստատեց շրջանառվող լուրերը, թե իր ղեկավարած կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում դաշինքով հանդես գալու կապակցությամբ ակտիվ բանակցություններ է վարում հատկապես Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) հետ. - «[Հայաստանի] Ժողովրդական կուսակցության հետ որոշակի քննարկումներ այդ ուղղությամբ եղել են, բայց խոսքը գնացել է նախ եւ առաջ` անել ամենը, որ ապահովվեն առաջիկա ընտրությունների ժողովրդավարական ընթացքը, օրինականությունը եւ բացառվեն ընտրակեղծիքները»:
«Արդարություն» դաշինքին մաս կազմող «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը չբացառեց կոալիցիայի կազմից անցած տարի դուրս եկած «Օրինաց երկիր» եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հետ դաշինք կազմելու հնարավորությունը, սակայն` «Արդարություն» դաշինքը պահպանելու շուրջ քննարկումները ավարտելուց հետո միայն:
Աստղիկ Բեդեւյան